-Առավոտը արթնացա, լսեմ բարձր աղմուկ տան մեջ, վախեցած գնացի խոհանոց ՝ ոչ մի բան չկար, մտածեցի մուտքից ա, դուռը բացեցի ՝ լռություն էր:
Մեկ էլ պատուհանները բացեմ տեսնեմ ագռավները կռվում էին իրար հետ ,կռռ՜-կռռ՜,,,մտածեցի էս լավ նշան չի, սենց լավ օրով ին՞չ վատ բան պետք ա լինի որ կռռում են …Էն ել փառք Աստծո դեռ մենակ լավ լուրեր եմ լսել էսօր…
-Ազնիվ խոսք էլ չեմ առնելու…ինչ ուզում ա լինի, էս տարի չեմ առնելու:Ով ինչ ուզում ա թող մտածի: Անցյալ տարի առա, ոչ էլ հյուրեր էկան, անիմաստ տեղը էդքան փող ծախսեցի…
Ու՞մ համար նշեմ ճոխ Նոր Տարի, քանի տղես էլ բանակում ա…մի հատ փոքր սեղան կգցեմ, հարևաններից ով գա՝ գա…
Անցյալ տարի Սիրուշը չեկավ էլ, մենակ Ռուզանենք ու Հասոենք էկան , էն ել մենակ խմորեղենը փորձեցին:Կարամ մի հատ փախլավա թխեմ՝ իմ փախլավան բոլորը սիրում են:
Իսկ բուդը, խոսք եմ տվել ինձ, էս տարի չեմ առնելու…
-Արդեն երրորդ անգամ եմ կռիվ անում վերևի Հակոբի հետ, որ ամեն անգամ ծխում ա ու մոխիրը գցում ա լվացքիս վրա…էրեկ չդիմացա Էմմային ասեցի, որ ամուսնուն կարգի հրավիրի բայց էլի նույնն ա անում:
Ես էլ ջղայնացած լվացքս հավաքում էի, շորերիցս ընկավ Անոյի չրերի վրա:Անոն էլ պատուհանից սկսեց հետս կռիվ անել:Չի հասկանում, որ մաքուր լվացք ա, ի՞նչ պետք ա լինի իրա չրերին…